Մեր մասին
«Youth Time» Միջազգային շարժում՝ ոչ առևտրային, ոչ պետական, ոչ քաղաքական, անկախ կազմակերպություն է, որը հիմնվել է տարբեր երկրների երիտասարդ ներկայացուցիչների կողմից միասնական զարգացման ուղիներ որոնելու և այդ կերպ արժանապատիվ ապագա կերտելու նպատակով:
Մեր տեսլականը
Երիտասարդ սերունդը հանդիսանում է ձևավորվող գլոբալ հասարակության առավել ակտիվ մասը: Երիտասարդները ցանկանում են տեսնել և կերտել բարեկեցիկ ապագա իրենց և հաջորդող սերունդների համար: Մենք կոչ ենք անում երիտասարդներին մասնակցել այն մեխանիզմների զարգացմանը, որոնք ուղղված են մշակութային տարբերությունների նկատմամբ ատելության վերացմանը, կյանքի պայմանների վատացման կանխմանը, համաշխարհային անկանխատեսելիության աճի, ինչպես նաև այլ հակումների հակազդեցությանը, որոնք նպաստում են սոցիալական ոլորտի բացասական երևույթների մշտական աճին:
Շարժման առաքելությունը
Ապագա նախագծերի մշակում և իրականացում տարբեր բնագավառներում: Սերունդների միջև երկխոսության ձևավորում: Երիտասարդների ակտիվ անձնական և հասարակական կյանք վարելու մոտիվացում:
Մեր նպատակները
• «Youth Time» երիտասարդական շարժման արժեքների և սկզբունքների տարածման նպատակով ցանցային հարթակի ստեղծում
• Մշակույթների և սերունդների միջև ակտիվ երկխոսության խթանում, հիմնված հավասարության և թափանցիկության վրա
• Աջակցություն սերունդների միջև գիտելիքների, փորձի և արժեքների փոխանակման գործընթացին
• Համամարդկային և ինքնատիպ արժեքների ընդունմանը զուգահեռ, ազգային և մշակութային ինդետիֆիկացման պահպանում
• Երիտասարդների կողմից գլոբալ մարտահրավերների գիտակցում
• «Youth Time» երիտասարդական շարժման արժեքների և սկզբունքների քարոզչություն
• «Youth Time» երիտասարդական շարժման և ընկեր կազմակերպությունների միջև կապերի հաստատում